Նեթանյահուն, ԱՄՆ–Իրան հնարավոր համաձայնության հարցով, կառավարության նիստ կանցկացնի

Նեթանյահուն, ԱՄՆ–Իրան հնարավոր համաձայնության հարցով, կառավարության նիստ կանցկացնի

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մայիսի 24-ի երեկոյան կանցկացնի անվտանգության հարցերով կառավարության սահմանափակ կազմով նիստ՝ նվիրված ԱՄՆ-ի և Իրանի միջև նախապատրաստվող համաձայնագրի քննարկմանը։

Այս մասին The Times of Israel-ին հայտնել է հանդիպման մասնակիցներից մեկի օգնականը։

Աղբյուրի տվյալներով՝ խոսքը փակ ձևաչափով խորհրդակցության մասին է, որին մասնակցելու են անվտանգության և արտաքին քաղաքականության ոլորտների պատասխանատու նախարարները։

Օրակարգում լինելու են ամերիկա-իրանական հնարավոր համաձայնության հետևանքները տարածաշրջանային կայունության և Իսրայելի շահերի համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում