Կենսականորեն կարևոր է, որ Իրանին երբեք թույլ չտրվի միջուկային զենք ստեղծել. Քիր Սթարմեր

Կենսականորեն կարևոր է, որ Իրանին երբեք թույլ չտրվի միջուկային զենք ստեղծել. Քիր Սթարմեր

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը X սոցիալական ցանցում ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հասնելու առաջընթացը։

«Մենք պետք է տեսնենք համաձայնագիր, որը վերջ կդնի հակամարտությանը և կրկին կբացի Հորմուզի նեղուցը՝ նավարկության անվերապահ և անսահմանափակ ազատությամբ։ Կենսականորեն կարևոր է, որ Իրանին երբեք թույլ չտրվի միջուկային զենք ստեղծել։ Իմ կառավարությունը կշարունակի անել հնարավոր ամեն ինչ՝ այս հակամարտության հետևանքներից բրիտանական ժողովրդին պաշտպանելու համար»,- նշել է Սթարմերը։

Ըստ նրա, Լոնդոնը կաշխատի միջազգային գործընկերների հետ՝ «այս պահից օգտվելու և երկարաժամկետ դիվանագիտական կարգավորման հասնելու համար»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում