26.1 C
Yerevan

Հայաստանը 75 մլն դոլարին համարժեք բյուջետային վարկ կստանա

Նմանատիպ

Ադրբեջանական բանակը կվերազինվի նոր տեխնիկայով և սպառազինությամբ․ Հասանով

Ադրբեջանական բանակը կստանա նոր ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա....

ԱՄՆ-ը հաստատել է Ուկրաինային օգնության նոր փաթեթ

ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի 300 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր...

Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը «Լուրերին» մեկնաբանել է...

Համաշխարհային բանկը 75 մլն ԱՄՆ դոլարին համարժեք բյուջետային վարկ կտրամադրի Հայաստանի Հանրապետությանը: Այդ նպատակով նոյեմբերի 19-ին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Բեյլին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության երկրորդ վարկ» վարկային համաձայնագիրը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վարկը տրվում է արտոնյալ պայմաններով` 25 տարի մարման ժամկետով, որից 14.5-ը` արտոնյալ, և լողացող տոկոսադրույքով (6-ամսյա ԱՄՆ դոլարի LIBOR + փոփոխական մարժա (0.5 %)):

Նման բյուջետային վարկերը հնարավորություն են տալիս ֆինանսավորելու բյուջեով նախանշված կարևորագույն ծախսերը, մեղմելու դեֆիցիտը և ապահովելու կայուն զարգացում: Վարկն ստանալու համար հայկական կողմը կատարել է Համաշխարհային բանկի նախանշած բոլոր թիրախները` գործարար միջավայրի բարելավման` տեսչական բարեփոխումների, օդային փոխադրումների և մաքսային բարեփոխումների ոլորտներում: Նախապայմանները վերաբերել են նաև վարկային հասանելիության մակարդակի, պետական կառավարման արդյունավետության և թափանցիկության բարձրացմանը, մասնավորապես` քաղաքացիական ծառայության բարեփոխմանն ու էլեկտրոնային կառավարմանը, ինչպես նաև ֆիսկալ տարածության բարելավմանը և բնական ռեսուրսների կառավարմանը, այդ թվում` հարկային եկամուտների հավաքագրմանը, հանրային ենթակառուցվածքների կայունացմանը, հանքային ոլորտում բնապահպանական կայունության ավելացմանն ու սոցիալական աջակցության ընդլայնմանը:

spot_imgspot_img