Հունիսի 7-ին մենք պարտավոր ենք ապահովել խորհրդանշական 1.5 մլն մարդու մասնակցությունը. Ռուբեն Մխիթարյան
26/05/2026 21:52
Կարդացեք նաև
«Մեկ դար առաջ Թուրքիայում սպանվեցին 1.5 մլն հայեր»,-ֆեյսբուքյան տեսանյութով հիշեցնում է Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը՝ շարունակելով.
«Այսօր թրքահպատակ իշխանությունները ուրանում են Հայոց Ցեղասպանությունը և 1.5 մլն հայերի կոտորածը, որոնք սպանվել էին միայն այն պատճառով, որ ազգությամբ հայեր էին։
Հունիսի 7-ին մենք պարտավոր ենք ապահովել խորհրդանշական 1.5 մլն մարդու մասնակցությունը։
Դարձի՛ր 1.5 միլիոնից մեկը, ով չի ուրանում…
Դարձի՛ր 1.5 միլիոնից մեկը, ով հիշում է…
1.5 մլն մարդու մասնակցությունը մեր պատվի, գենետիկ և պատմական հիշողության հարցն է։
Մասնակցիր ընտրություններին, դարձի՛ր 1.5 միլիոնից մեկը, դարձի՛ր այն փոփոխությունը, որի կարիքը քո երկիրը շատ ունի»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում