26.1 C
Yerevan

Սիրիական բանակը Դամասկոսի մերձակայքում կանխել է «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման հարձակումը

Նմանատիպ

Եվրախորհրդարանն ընդունել է զենքի լայնածավալ արտադրության ծրագիր

Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Եվրահանձնաժողովի կողմից մշակված օրինագծին, որը...

Քիշնևում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի...

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է ուկրաինական զինուժի կողմից սահմանը ճեղքելու փորձի մասին

Ուկրաինայի զինված ուժերը ՌԴ Բելգորոդի մարզի Շեբեկինո շրջանում փորձել...

Սիրիական բանակը նոյեմբերի 19-ին Դամասկոսից 40 կմ հեռավորության վրա գտնվող Ալ Բաաս քաղաքից հետ է մղել «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման հարձակումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, տեղի ունեցած բախումների ընթացքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել և վիրավորվել: Զինյալները փորձել են գրավել Խան Արնաբա, Թել Քուրում, Ջաբա և Թել ալ Ահմար բնակելի տարածքները, սակայն հակահարված են ստացել: Սպանվել է նաև նրանց ղեկավարը:

Ռազմական աղբյուրները հերքել են տեղեկություններն այն մասին, որ զինված ընդդիմությունը գրավել է Ալ Բաաս քաղաքի անցակետերից մեկը: Կառավարական ուժերն արդեն 2 ամսից ավելի է՝ իրենց ձեռքում են պահում քաղաք: «Ջաբհա ան Նուսրա»-ի հարձակումը սկսվել է Գոլանի բարձունքներում ծայրահեղականների կողմից Ալ Կունեյտրա հսկիչ-անցագրային կետը գրավելուց հետո:

Սիրիացին զինծառայողները Դամասկոսի մերձակայքում կանգնեցրել են 20 ահաբեկիչներից բաղկացած խումբը: Նրանց ուղղությամբ կրակ է բացվել, և արդյունքում բոլորը սպանվել են: Դարաայի մարզում ևս 23 ահաբեկիչներ են սպանվել:

Սիրիական հակամարտության ավելի քան 3,5 տարիների ընթացքում զոհվել է մոտ 200 հազար մարդ, միլիոնավոր սիրիացիներ ստիպված լքել են հայրենիքը՝ հաստատվելով հիմնականում հարևան Լիբանանում, Թուրքիայում, Իրաքում և Հորդանանում:

Սիրիայում զինված ընդդիմադիրների շարքերում կռվում են ավել քան 80 երկրի ավելի քան 100 հազար զինյալ:

spot_imgspot_img