24.1 C
Yerevan

Գագիկ Բեգլարյանը թերություններ է նկատել «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու Երևան- Արտաշատ հատվածում

Նմանատիպ

Ծխախոտ․ մահաբեր կախվածություն

Ծխախոտը ժամանակակից մարդու կյանքի գլխավոր սպառնալիքն է։ Ամբողջ աշխարհում...

MetaGait. հայկական արտադրության վերականգնողական սարք

Հայկական արտադրության MetaGait-ը քայլքի իմիտացիա ստեղծելով՝  վերականգնում է  հաշմանդամություն...

Հայաստանում սպասվում են անձրևներ և եղանակի տաքացում

Հանրապետության տարածքում` Մայիսի 31-ի ցերեկը շրջանների մեծ մասում, հունիսի 1-5-ն...

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այցելել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով կառուցվող Տրանշ 1-ի Երևան-Արտաշատ հատված, որտեղ երթևեկելի երկու գոտիներում արդեն ավարտվել են բետոնապատման աշխատանքները։

Ինչպես փոխանցեցին Տրանսպորտի եւ կապի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանը և շինարարական աշխատանքներն իրականացնող «Կորսան կորվիամ» ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Դանիել Դոմինգոն, ներկայացնելով աշխատանքների ընթացքը, տեղեկացրել են, որ Տրանշ 1-ի Երևան-Արտաշատ հատվածի ձախ երթևեկելի գոտում շարունակվում են կարերի կտրման և դրանց հերմետիկացման աշխատանքները։

Նախարարը ծրագրի պատասխանատուների հետ ուսումնասիրել է իրականացված աշխատանքները՝ ուշադրություն դարձնելով հատկապես բետոնապատված մակերեսի ընդհանուր հարթության ցուցանիշի համապատասխանելիությանը միջազգային չափորոշիչներին և իրականացված կարերի որակին, որոնցում նկատելի էին որոշակի թերություններ:

Նախարարն իր դիտողություններն է ներկայացրել շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «Կորսան կորվիամ» և տեխնիկական վերահսկողությունը կատարող «Սաֆեժ Էմտիսա» կազմակերպությունների պատասխանատուներին` հանձնարարելով շտկել թերությունները։ Ներկայում շարունակվում են ինտենսիվաշխատանքները նաև մայրուղու Երևան-Աշտարակ, Աշտարակ-Թալին հատվածներում։ Երևան-Աշտարակ հատվածում ավարտվել են բետոնապատման աշխատանքները։ Աշտարակ-Թալին ճանապարհի տարբեր հատվածներում կատարվում են ճանապարհի լայնացման հողային և շինարարական աշխատանքներ։

Ճանապարհաշինական աշխատանքներին զուգահեռ առաջիկայում կվերանորոգվեն ու կվերականգնվեն նաև այս հատվածներում տեղակայված կամրջային կառույցները։

 

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ծխախոտ․ մահաբեր կախվածություն

Ծխախոտը ժամանակակից մարդու կյանքի գլխավոր սպառնալիքն է։ Ամբողջ աշխարհում...

MetaGait. հայկական արտադրության վերականգնողական սարք

Հայկական արտադրության MetaGait-ը քայլքի իմիտացիա ստեղծելով՝  վերականգնում է  հաշմանդամություն...

Հայաստանում սպասվում են անձրևներ և եղանակի տաքացում

Հանրապետության տարածքում` Մայիսի 31-ի ցերեկը շրջանների մեծ մասում, հունիսի 1-5-ն...