Գեղամ Մանուկյանն այցելել է Բագրատ Սրբազանին
28/05/2026 21:43
Կարդացեք նաև
ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Հայաստանի Հանրապետության կերտիչ Արամ Մանուկյանի հուշարձանին ծաղիկներ խոնարհելուց հետո քայլերս ինքնաբերաբար ուղղվեցին ԱԱԾ մեկուսարան։ Այստեղ տասնամյակներ առաջ հայրենասերները նստում էին Մայիս 28 տոնելու համար։
Հիմա այլ քաղբանտարկյալներ են… չէի կարող այս օրով Բագրատ սրբազանի կողքը չլինել։ Հանրապետության օրվա խորհուրդը մեկնաբանող իր ուղերձն արդեն հրապարակվել է։
Երկար զրույց, հիշեցինք երկու տարի առաջ բազում հայրենասերների հետ գիշերը Սարդարապատում անցկացնելով, ինչպես կասեցրեցինք Նիկոլի հուշահամալիր գալու ու այն պղծելու փորձը։
Բոլորիդ բարեւում ու օրհնում էր…»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում