Իրանը դեմ է Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ներկայությանը․ Էսմայիլ Բաղայի

Իրանը դեմ է Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ներկայությանը․ Էսմայիլ Բաղայի

Իրանի դիրքորոշումը Հարավային Կովկասում անվտանգության վերաբերյալ մնում է պարզ, հետևողական և առանց որևէ երկիմաստության:

ISNA-ի հետ զրույցում ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից աջակցվող TRIPP նախագծին։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը կասկածամտությամբ է վերաբերվում ԱՄՆ-ի  մտադրություններին, որն աշխարհի տարբեր տարածաշրջաններում չարագործությունների և ագրեսիայի պատմություն ունի»,- նշել է նա:

Բաղային հավելել է, որ անդրտարածաշրջանային տերությունների ապակառուցողական միջամտությունը Կովկասի գործերին լուրջ սպառնալիք է տարածաշրջանային պետությունների հավաքական շահերի, խաղաղության և կայունության համար՝ «բացարձակապես ոչ մի օգուտ» չբերելով տարածաշրջանի ժողովուրդներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում