Բաքվում խոսում են Փաշինյանին պաշտպանելու համար Հայաստան «խաղաղապահներ» մտցնելու մասին․ Տաթևիկ Հայրապետյան

Բաքվում խոսում են Փաշինյանին պաշտպանելու համար Հայաստան «խաղաղապահներ» մտցնելու մասին․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ «Ադրբեջանցի քաղաքական մեկնաբան Ազադ Իսազադեն բազմիցս խոսել է այն մասին, որ ադրբեջանական կողմի համար կարեւոր է, որ Փաշինյանը մնա իշխանության։ Բայց հիմա արդեն ավելի հեռուն է գնում՝ խոսելով այն մասին, որ կարող են ֆիզիկապես միջամտել Հայաստանի ընտրություններին՝ այսպես ասած «ադրբեջանական խաղաղապահներ» մտցնելով՝ Փաշինյանին պաշտպանելու համար։ Սա «խեղճ» Նիկոլի «ինքնիշխան» քաղաքականության դրսեւորումն է, որ հակառակորդը կարող է անգամ նման միտք իրեն թույլ տալ…

Որպեսզի Ալիեւի թեկնածուն չմնա իշխանության, եւ իրենք այլեւս չկարողանան միջամտել Հայաստանի ներքաղաքական կյանքին, պետք է հունիսի 7-ին գնալ ընտրության»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում