Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, ով վնասվածքի պատճառով բաց է թողնելու 3 ամիս, ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է, որ չի սպասել` այդքան երկար ժամանակով շարք դուրս կմնա:
«Հուսահատված եմ: Ինձ համար շոկ էր, երբ բժիշկն ասաց, որ ապաքինման համար կպահանջվի 3 ամիս: Ես քարացել էի: Հասկանում էի, որ որոշ ժամանակով շարքից դուրս կմնամ, բայց 3 ամսվա մասին չէի էլ մտածում:
Կարլո Անչելոտին ինձ ասել է, որ լսեմ բժիշկներին և չշտապեմ: Կանեմ հնարավոր ամեն ինչ: Մեկ շաբաթ Մադրիդում ապաքինման կուրս կանցնեմ, իսկ հետո կտեսնենք` ինչ կլինի»,-ասել է Լուկան:
Հիշեցնենք, որ Լուկա Մոդրիչը վնասվածք է ստացել Եվրո-2016-ի ընտրական փուլի` Իտալիայի դեմ խաղում: