26.1 C
Yerevan

Է. Շարմազանով. «Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը չի կարող հաջողություն ունենալ»

Նմանատիպ

Ռամզան Կադիրովը կոչ է անում Ռուսաստանում ռազմական դրություն հայտարարել

Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը ոչ մի տակտիկական,...

Բելգորոդի մարզում բնակիչների տեղակայման կետ է հրետակոծվել. զոհեր և վիրավորներ կան

Ուկրաինայի զինված ուժերը հրետակոծել են Շեբեկինսկի շրջանի բնակիչների ժամանակավոր...

Գերմանիայում կանցկացվեն խոշորամասշտաբ ռազմաօդային զորավարժություններ

Գերմանիայում հունիսի 12-ից 23-ը կանցկացվեն ՆԱՏՕ-ի երկրների ռազմաօդային ուժերի...

ՀՀ Նախագահին պաշտոնանկ անելու վերաբերյալ որոշման նախագիծ մշակելու Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը չի կարող հաջողություն ունենալ: ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Ես խիստ կասկածում եմ, որ այդ գործընթացը կարող է ոչ միայն հաջողություն ունենալ, այլ ընդհանրապես որևէ առաջընթաց ունենալ, որովհետև արդեն եղել են քաղաքական ուժեր, որոնք բացասաբար են արտահայտվել այդ նախաձեռնության վերաբերյալ և հայտարարել են, որ իրենց օրակարգում նման խնդիր չկա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Դիտարկմանը, թե ինքը կարող է արդյոք միանալ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը, Շարմազանովն այսպես արձագանքեց. «Ավելի շուտ իրենք կմիանան մեզ, քան մենք իրենց»:

Հիշեցնենք` ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՀՀ Նախագահին պաշտոնանակ անելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծ է մշակել: Պատգամավորն «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որում տեղեկացրել է, որ որոշման նախագիծն արդեն գրեթե պատրաստ է և որոշ խմբագրումների ենթարկվելուց հետո կներկայացվի հանրությանը:

spot_imgspot_img