Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակում D խմբում կայացած խաղերում հաղթանակներ տոնեցին «Արսենալը» և «Անդերլեխտը»` առավելության հասնելով համապատասախանաբար` «Բորուսսիայի» և «Գալաթասարայի» նկատմամբ:
«Արսենալ»-«Բորուսսիա» հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով: 2-րդ րոպեին Սանոգոն առաջ մղեց դաշտի տերերին, իսկ երկրորդ գնդակը «զինագործները» խփեցին 57-րդ րոպեին, երբ իր հաշվին հերթական գեղեցիկ գոլը գրանցեց Ալեքսիս Սանչեսը: Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս խաղին մասնակցում էր մեկնարկային րոպեներից:
2:0 հաշիվ գրանցվեց նաև զուգահեռաբար ընթացող «Անդերլեխտ»-«Գալաթասարայ» խաղում: «Կոնստանտ Վանդեր Ստոք» մարզադաշտում կայացած խաղում դուբլով աչքի ընկավ Մբեմբան:
Այս տուրից հետո D խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Բորուսսիան»` 12 միավոր: «Արսենալն» ունի 10 միավոր, «Անդերլեխտը»` 5, իսկ «Գալաթասարայը» մնաց 1 միավորով:
Չեմպիոնների լիգա, 5-րդ տուր, D խումբ
«Արսենալ»-«Բորուսսիա Դորտմունդ»` 2:0
Գոլերը` Սանոգո 2՛, Սանչես 57՛
«Անդերլեխտ»-«Գալաթասարայ»` 2:0
Գոլերը` Մբեմբա 44՛, 86՛