Բաքվի վերաքննիչ դատարանում կայացել է Արցախի ղեկավարների և մյուս գերիների գործերով լսումները
03/06/2026 15:37
Կարդացեք նաև
Բաքվի վերաքննիչ դատարանում կայացել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների գործերով վերաքննիչ լսումները։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական ԶԼՄ-ներից։
Պաշտպանական կողմը ներկայացրել է միջնորդություններ՝ կապված բողոքների պարզաբանման, վկաների հարցման և Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցչի մասնակցության հետ։ Մեղադրող կողմը դեմ է արտահայտվել մի շարք միջնորդությունների՝ նշելով, թե արդեն բավարար ապացույցներ են քննվել։
Քննությունից հետո դատարանը որոշել է միջնորդությունները մասնակիորեն բավարարել, իսկ վերաքննիչ քննությունը շարունակվելու է հունիսի 9-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում