Ձերբակալման որոշում է կայացվել Գագիկ Խաչատրյանի որդու և Վիգեն Սարգսյանի նկատմամբ
05/06/2026 10:45
Կարդացեք նաև
Ավելի քան 200 միլիոն դրամ արժեքով գույքի նկատմամբ պաշտոնական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով ձերբակալման որոշում է կայացվել ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի, վերջինիս որդու՝ Արտյոմ Խաչատրյանի, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի, Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանի և նախկին պրոռեկտոր Արթուր Ավագյանի, «Երևան մոլ» առևտրի կենտրոնի նախկին փոխտնօրեն Հարություն Թադևոսյանի նկատմամբ։
Հիշեցնենք, որ նույն գործով ձերբակալվել է նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում