Խամենեին սերտորեն ներգրավված է գործընթացներում և իր ձեռքում է պահում կառավարման ղեկը․ Աբբաս Արաղչի
05/06/2026 13:26
Կարդացեք նաև
Աբբաս Արաղչին հայտնել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվում անվտանգության նկատառումներից ելնելով և համապատասխան մարմինների հանձնարարականներով։
«Նա շատ սերտորեն ներգրավված է գործընթացներում և ազդում է երկրում իրադարձությունների զարգացման վրա՝ իր ձեռքում պահելով կառավարման ղեկը։ Սակայն, անվտանգության նկատառումներից ելնելով, համապատասխան մարմինները խորհուրդ չեն տալիս ավելի մեծ չափով անձամբ հայտնվել հանրության մեջ»,- հայտարարել է ԱԳ նախարարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում