ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տարածաշրջանի մի շարք երկրներ դիմել են իրեն՝ հետագա ռազմական էսկալացիան կանխելու նպատակով։ Այս մասին հաղորդում է N12-ը։
Թրամփի խոսքով՝ Իրանը փոխանցել է, որ այլևս չի իրականացնի հարձակումներ Իսրայելի դեմ և դիմել է ԱՄՆ-ին՝ կոչ անելու Իսրայելին դադարեցնել իր հարվածները։
«Ես զանգահարեցի Բիբիին և համոզեցի նրան կանգ առնել», — ասել է Թրամփը՝ նկատի ունենալով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։
Նշվում է, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունը հնչել է տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված դիվանագիտական ջանքերի ֆոնին։