Թուրք-հայկական սահմանի բացման ժամկետ չկա
09/06/2026 09:50
Կարդացեք նաև
Թուրք-հայկական սահմանի բացման համար ներկայումս հստակ ժամանակացույց չկա. հետագա քայլերը կախված կլինեն երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջընթացից։
Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է թուրքական կառավարության աղբյուրը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օնջու Քեչելիի խոսքով՝ Անկարան և Երևանը մայիսի կեսերին ավարտել են երկու երկրների միջև ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում