Իրանը Պարսից ծոցի երկրներին կոչ է արել ԱՄՆ-ին տարածք չտրամադրել հարձակումների համար

Իրանը Պարսից ծոցի երկրներին կոչ է արել ԱՄՆ-ին տարածք չտրամադրել հարձակումների համար

Պարսից ծոցի երկրները պատասխանատվություն են կրում թույլ չտալու, որ ԱՄՆ-ն օգտագործի իրենց տարածքն Իրանի դեմ հարձակումների նպատակով: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ն։

Գերատեսչության համաձայն՝ Իրանին հասցված ԱՄՆ-ի գիշերային հարվածները ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում են։

«Արտաքին գործերի նախարարությունը, խստորեն դատապարտելով Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական ագրեսիայի հանցագործությունը, տարածաշրջանի բոլոր երկրներին և հատկապես Պարսից ծոցի հարավային ափերին գտնվողներին, վերստին հիշեցնում է նրանց իրավական և բարոյական պատասխանատվության մասին՝ թույլ չտալու ԱՄՆ բանակի և Իսրայելի կողմից իրենց տարածքի ու օբյեկտների որևէ օգտագործում՝ Իրանի դեմ ագրեսիվ գործողությունների պլանավորման, կազմակերպման, իրականացման կամ աջակցման համար»,- ասված է հայտարարության մեջ։

Գերատեսչությունն ընդգծել է, որ առանց վարանելու կօգտվի ինքնապաշտպանության իր իրավունքից, այդ թվում՝ հարվածներ հասցնելով հարձակումների աղբյուրներին, ինչպես նաև այն բազաներին ու լոգիստիկ օբյեկտներին, որոնք օգտագործվում են Իրանի դեմ ագրեսիվ գործողությունների իրականացման և աջակցման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում