Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հրամանագիր է ստորագրել պաշտպանության նոր նախարար Մինդիյա Ջանելիձեի երկու նոր տեղակալներ նշանակելու վերաբերյալ: Նրանք են` Գոչա Ռատիանին և Լևան Գիրսիաշվիլին:
Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերի սկզբին Գարիբաշվիլին պաշտոնանկ արեց պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային:
Գոչա Ռատիանին նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: Ավելի վաղ Ռատիանին աշխատել է Ներքին գործերի նախարարությունում:
Լևան Գիրսիաշվիլին նշանակվել է պաշտպանության երկրորդ նախարար: Ավելի վաղ նա աշխատել է Անվտանգության և ճգնաժամային իրավիճակների հարցերով խորհրդի կազմում: