19.1 C
Yerevan

Կառավարությունը պատգամավորների առաջարկություններով փոփոխեց 2015 թ. պետբյուջեի նախագիծը

Նմանատիպ

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Փաշինյանը Թուրքիայում կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի...

Հայաստանի 2015 թվականի պետական բյուջեի նախագծում փոփոխություններ կատարելու համար ՀՀ Ազգային ժողովի Հանրապետական, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցություններից ստացվել է 367 առաջարկություն, որոնք ենթադրում էին 163 մլրդ դրամի ծախս: Կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը նշեց, որ առաջարկությունները վերաբերել են տարբեր ոլորտների՝ տնտեսությանը, ԼՂՀ-ի տարաբնակեցման հայեցակարգին և այլն: Քննարկումների արդյունքում ընդունելի են համարվել 45 առաջարկություններ, մնացածի վերաբերյալ տրվել են պարզաբանումներ:

«Ըստ այդմ, բյուջեի նախագծում կատարվել են փոփոխություններ: Ընդունվել են 13,5 մլրդ դրամի լրացուցիչ ծախսային ծրագրեր, որոնք առնչվում են Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումներին, հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցմանը, սահմանամերձ համայնքներին աջակցությանը և այլն: Հաջորդ տարվա պետբյուջեի եկամուտներն ավելացել են 7 մլրդ դրամով, ծախսերը կրճատվել՝ վեց միլիարդով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սաֆարյանը:

2015 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծում՝ եկամուտների մասով նախատեսվում է ապահովել 1 տրիլիոն 191 մլրդ դրամ, ծախսերը՝ մեկ տրիլիոն 308 մլրդ դրամ: Դեֆիցիտը կկազմի 114 մլրդ դրամ:

Հաջորդ տարվա պետական բյուջեի լրամշակված տարբերակը կներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը:

spot_imgspot_img