16.1 C
Yerevan

Հարկային մարմինները տնտեսվարողներին կստուգեն միայն մեկ անգամ

Նմանատիպ

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Փաշինյանը Թուրքիայում կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի...

Ինչպես հայտնի է` «Շրջանառության հարկի մասին» օրենքում կառավարության նախաձեռնած փոփոխությունները, որոնք նախատեսում էին որոշ չափով կրճատել ստվերը շրջանառության հարկ վճարողների շրջանում, դժգոհության մեծ ալիք բարձրացրեցին: Կառավարությունը, հաշվի առնելով տնտեսվարողների բողոքները, նրանց մի քանի ամիս ժամանակ տվեց` ապրանքների գույքագրման ժամկետը տեղափոխելով մինչև փետրվարի 1-ը: Օրենքում ամրագրված փոփոխությունները նախատեսում էին այնպիսի առանցքային ընթացակարգեր, որոնք հնարավորություն կտային բացահայտել տնտեսվարող սուբյեկտների գործունեության իրական ծավալները, ինչն էլ կբարձրացներ թափանցիկությունն ու հնարավորություն կտար կրճատել ստվերը:

Սակայն հայրենի տնտեսվարողները կառավարության այս քայլից հետո էլ շարունակեցին մտահոգություններ հայտնել, որ հարկային մարմիններն իրենց վերապահված իրավունքով կարող են մի քանի այցելությունների շնորհիվ մեծ խնդիրներ ստեղծել իրենց համար: Ըստ տնտեսվարողների` մեկ անգամ զգուշացվելուց և երկրորդ անգամ տուգանվելուց հետո իրենք կանգնած կլինեն կամ ԱԱՀ վճարման դաշտ անցնելու, կամ` ընդհանրապես գործունեությունը դադարեցնելու վտանգի առաջ:

Այսօր` նոյեմբերի 27-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի մեկնարկի հենց սկզբում հայտարարեց, որ մտահոգված է տնտեսվարողների համար ավելորդ խնդիրներ չստեղծելու հարցով և հանձնարարեց հարկային ստուգումները յուրաքանչյուր տարի անցկացնել միայն մեկ անգամ: «Հանձնարարում եմ յուրաքանչյուր օրացուցային տարում ՀՀ հարկային մարմինների կողմից օպերատիվ հետախուզական միջոցառումները սահմանափակել մեկ անգամով, մեկից ավելի անգամ ստուգումները վերապահելով միայն բացառիկ դեպքերում խիստ ծանրակշիռ փաստարկների պարագայում՝ վարչապետի թույլտվությամբ», – կարգադրել է վարչապետը:

Նման քայլի արդյունքում, փաստորեն, տնտեսվարողները հստակ երաշխիք են ստանում, որ իրենց գործունեության համար ոչ մի արհեստական խնդիրներ կառավարությունը` ի դեմս հարկային մարմինների, չի ստեղծի: Առայժմ հայտնի չէ, թե հաջորդ անգամ ինչից են պատրաստվում դժգոհել տնտեսվարողները, սակայն ակնհայտ է, որ կառավարությունը և մասնավորապես` վարչապետը բավական բարյացկամ են տրամադրված փոքր ու միջին ձեռնարկատերերի նկատմամբ:

Նորայր Բադալյան

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Փաշինյանը Թուրքիայում կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի...