«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Դեկուն խոսել է կատալոնական ակումբի առաջատար Լիոնել Մեսսիի՝ թիմից հեռանալու հավանականության մասին։
-Գիտեմ՝ մի օր Մեսսին կհեռանա «Բարսելոնայից»։ Դրան կսպասեն։ Ամեն ինչ մի օր ավարտվում է… Մեծ ֆուտբոլիստները գալիս են ու ամեն դեպքում հեռանում։
Իհարկե, դժվար է Մեսսիին այլ թիմում պատկերացնել, բայց դա մի օր տեղի է ունենալու։
Դա կարող է լինել մի տարվա ընթացքում կամ հինգ տարի անց, դա շատ գործոններից է կախված,-ասել է Դեկուն։