Այս հանցավոր ու ավտորիտար թատրոնը շարունակվելու է, քանի դեռ Փաշինյանը լուրջ ճնշում չի զգում ժողովրդի կողմից. Արտակ Բեգլարյան

Այս հանցավոր ու ավտորիտար թատրոնը շարունակվելու է, քանի դեռ Փաշինյանը լուրջ ճնշում չի զգում ժողովրդի կողմից. Արտակ Բեգլարյան

ՔՊ-ն ու Փաշինյանը հերթական հակասահմանադրական քայլը արեցին՝ ապօրինի կերպով երեք տեղամասերում վերաքվեարկություն չկազմակերպելով ու ԲՀԿ-ին այդպիսով զրկելով անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորությունից: Այս մասին գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Պետական բոլոր մարմինները, այդ թվում՝ իրավապահները, ԿԸՀ-ն ու այլ անկախ մարմինները ապօրինի կերպով սպասարկել ու սպասարկում են Փաշինյանի վերարտադրության ցանկությանը՝ չապահովելով օրինական պայմաններ իրապես ժողովրդավարական ընտրությունների կազմակերպման համար:

Եվ այս հանցավոր ու ավտորիտար թատրոնը շարունակվելու է, քանի դեռ Փաշինյանը լուրջ ճնշում չի զգում ժողովրդի կողմից»,- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում