Իրանի հետ համաձայնագիրը քաղաքական բարդ իրավիճակ է ստեղծել Նեթանյահուի համար. BBC
Կարդացեք նաև
ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի համաձայնագիրը քաղաքական լուրջ մարտահրավեր է դարձել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի համար՝ հարվածելով նրա քաղաքական կերպարի հիմնական հիմնասյուներին։ Այս մասին գրում է BBC-ին:
Նեթանյահուն տարիներ շարունակ ներկայացել է որպես Վաշինգտոնի վրա ազդեցություն ունեցող առաջնորդ և Իրանի դեմ կոշտ քաղաքականության գլխավոր ջատագով։ Սակայն նոր համաձայնագիրը, ըստ վերլուծաբանների, նրան կանգնեցրել է բարդ ընտրության առաջ՝ կամ հակադրվել ԱՄՆ-ին, կամ ընդունել պայմաններ, որոնք Իսրայելում կարող են ընկալվել որպես ազգային շահերի զիջում։
Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը Քնեսեթում հայտարարել է, որ Նեթանյահուի առջև այժմ երկու վատ տարբերակ է՝ «ուղիղ և կործանարար բախում ամենամեծ դաշնակցի հետ» կամ «իսրայելական շահերի հնազանդ զիջում»։
Լարվածությունն առավել խորացել է այն պահանջի պատճառով, որ հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա՝ ներառելով «բոլոր ճակատներում ռազմական գործողությունների դադարեցումը»։ Իսրայելի ծայրահեղ աջ ուժերը, այդ թվում՝ ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը, արդեն հայտարարել են, որ այդ համաձայնագիրը Իսրայելի համար պարտադիր չէ։
Նեթանյահուն առայժմ հրապարակային արձագանք չի տվել ստեղծված իրավիճակին։ Իսրայելական քաղաքական դաշտում նրա լռությունը գնահատվում է որպես նշան, որ վարչապետը դժվարությամբ է որոշում հետագա քայլերը՝ հատկապես այն պայմաններում, երբ երկրում առաջիկա ամիսներին պետք է անցկացվեն ընտրություններ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում