Թրամփը դադարեցրել է Գազայի հատվածում Իսրայելի նոր գործողության նախապատրաստումը
17/06/2026 12:10
Կարդացեք նաև
Իսրայելական լրատվամիջոցների պնդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանգնեցրել է Գազայի հատվածում Իսրայելի նոր ռազմական գործողության նախապատրաստումը։
Ինչպես հաղորդում է «Channel 13» իսրայելական հեռուստաալիքը, նոր հարձակման ծրագիրը քննարկվել է Իսրայելի քաղաքական և ռազմական բարձրագույն շրջանակներում, որից հետո ներկայացվել է ամերիկյան կողմին։
Հաղորդման համաձայն՝ ԱՄՆ ներկայացուցիչները դժգոհություն են հայտնել այդ նախաձեռնության վերաբերյալ և պահանջել են հրաժարվել Գազայի հատվածի նկատմամբ հարձակման ծրագրի իրականացումից։