Ո՛վ իմ ժողովուրդ, դու տարաբախտ ես մնալու, քանի դեռ քո մտավորականը տգետ է. Իսահակ Սրբազան

Ո՛վ իմ ժողովուրդ, դու տարաբախտ ես մնալու, քանի դեռ քո մտավորականը տգետ է. Իսահակ Սրբազան

Հայ առաքելական սուրբ եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդ Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը հանդես է եկել հայտարարությամբ․ «Ազգի ողբերգությունը սկսվում է այն պահից, երբ նրա մտավորականը դադարում է տարբերել առաջնահերթությունը հակադրությունից և ազգի առջև կեղծ ընտրություն է դնում։

Ո՛վ իմ ժողովուրդ, դու տարաբախտ ես մնալու, քանի դեռ քո մտավորականը տգետ է։ Տգետ է, երբ եկեղեցին հակադրում է պարսպին, իսկ զենքը՝ հոգևոր արժեքներին։ Նա չի հասկանում, որ դրանք հակադիր չեն, այլ՝ փոխլրացնող։

Իմաստուն ժողովուրդները գիտեն՝ տաճարը պահում է ազգի հոգին, իսկ պարիսպն ու զենքը՝ նրա գոյությունը։ Ով կորցնում է առաջինը, դադարում է ազգ լինել, ով կորցնում է երկրորդը՝ վտանգում է իր գոյությունը»,- նշել է Սրբազանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում