17.1 C
Yerevan

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգի» նախագիծը

Նմանատիպ

Հայաստանում ամեն տարի ծխելու հետևանքով մահանում է 5500 մարդ

Մայիսի 31-ին նշվում է Առանց ծխախոտի համաշխարհային օրը, որն...

ՄԻԵԴ-ը Ադրբեջանից տեղեկություն է պահանջել 2 հայ զինծառայողների պահման պայմանների մասին

ՀՀ կառավարության կողմից ավելի վաղ ներկայացված դիմումի հիման վրա...

ՀՀ-ն պայծառ կետ է տարածաշրջանում. ԱՄՆ դեսպան

Ուզում եմ գովեստի խոսքեր ասել հայ ժողովրդին՝ ի հեճուկս...

Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգի» նախագիծը: Քննարկումը վարեց Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ քննարկմանը ներկա էին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության, Գեղարքունիքի մարզի կրթության ոլորտի, երիտարսարդության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ եւ ակտիվ երիտասարդներ:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության ներկայացուցիչ Արմինե Պետրոսյանն անդրադարձավ երիտասարդության դերին, երիտասարդական հարցերի ոլորտում պետական քաղաքականության նպատակին եւ խնդիրներին, գործողության ժամկետներին, հիմնական սկզբունքներին եւ ուղղություններին, մեր երկրում հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության խթանմանն ու երիտասարդության զբաղվածության եւ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ մեխանիզմների մշակմանը: Բանախոսն ամբողջությամբ ընթերցեց «Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգի» նախագիծը, որի շուրջ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանի, ինչպես նաեւ մյուս մասնակիցների կողմից հայեցակարգի ձեւակերպումների ու մտքի հստակ շարադրանքի շուրջ եղան առաջարկներ, որոնք հաշվի կառնվեն իրավասու մարմնի կողմից՝ օրենքն ընդունման ներկայացնվելուց առաջ:

Խոսրով Խլղաթյան

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Հայաստանում ամեն տարի ծխելու հետևանքով մահանում է 5500 մարդ

Մայիսի 31-ին նշվում է Առանց ծխախոտի համաշխարհային օրը, որն...

ՄԻԵԴ-ը Ադրբեջանից տեղեկություն է պահանջել 2 հայ զինծառայողների պահման պայմանների մասին

ՀՀ կառավարության կողմից ավելի վաղ ներկայացված դիմումի հիման վրա...

ՀՀ-ն պայծառ կետ է տարածաշրջանում. ԱՄՆ դեսպան

Ուզում եմ գովեստի խոսքեր ասել հայ ժողովրդին՝ ի հեճուկս...