21.1 C
Yerevan

«Առավոտ». Իմ երեսը, անկեղծ ասեմ, չէր բռնի «Նաիրիտի» համար կրկին վարկ խնդրել. խմբագրական

Նմանատիպ

ԱՄՆ-ը հաստատել է Ուկրաինային օգնության նոր փաթեթ

ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի 300 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր...

Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը «Լուրերին» մեկնաբանել է...

Ռուսաստանն արգելել է փամփուշտների արտահանումը

Ռուսաստանի կառավարությունը ժամանակավորապես արգելել է երկրից դուրս բերել քաղաքացիական...

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

«Հայերենում կան արտահայտություններ, որոնք կապված են մարդու դեմքի [երեսի] հետ՝ պարզ է, թե ինչու, դեմքը homo sapiens-ի կարևորագույն մասն է, որն արտահայտում է նրա էմոցիաներն ու ինտելեկտը: Համենայնդեպս, պետք է արտահայտի: Եվ եթե դեմքի հետ խնդիրներ կան, դա այդ մարդուն բացասաբար է բնութագրում՝ մենք ասում ենք, որ այդ մարդը երես չունի:

Օրինակ, մենք, կարծես թե, պատրաստվում ենք Համաշխարհային բանկից վարկ խնդրել «Նաիրիտի» համար: Իմ երեսը, անկեղծ ասեմ, չէր բռնի նման բան անել: Ինչո՞ւ: Որովհետև ես արդեն բյուջեից և ոչ բյուջեից ծախսել եմ «Նաիրիտի» վրա միլիարդավոր դոլարներ: Արդյունքները հայտնի են: Հիշո՞ւմ եք, դեռևս 1990 թվականի աշնանը վարչապետ Վազգեն Մանուկյանը Գերագույն խորհրդին դիմել էր նման հարցով: 24 տարին փոքր ժամկետ չէ: «Նոր» փող ուզելու համար, հավանաբար, ճիշտ կլինի պարզել, թե ինչ եղան «հին» փողերը: Պետք չէ ոչ մեկին կախել կամ գնդակահարել, պարզապես մեզ համար պարզենք ու անցնենք առաջ:

Կամ ավելի թարմ օրինակ. «Հյուսիս-Հարավ» ճանապարհը: Ի՞նչ գումար է ծախսվել, որքա՞ն է կառուցվել: Ի՞նչ երեսով պիտի էլի փող ուզենք: Եթե շինարարությունը շարունակվի այս տեմպերով, ապա այն կավարտվի մոտավորապես 300 տարուց: Գուցե այդ ժամանակ մարդկանց և մյուս «շնչավոր առարկաների» տեղափոխման ա՞յլ եղանակներ գտնվեն»,–գրում է թերթի խմբագիրը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

spot_imgspot_img