Մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. Դոնալդ Թրամփ
Կարդացեք նաև
Միացյալ Նահանգներին մեկ շաբաթից պակաս ժամանակ կպահանջվի «գործն ավարտելու համար» Իրանի հետ պատերազմի վերսկսման դեպքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Բայց Վենեսուելան հիանալի է պահում իրեն, և Իրանը հիանալի է պահում իրեն։ Ես նկատի ունեմ, եթե Իրանը ողջամիտ և իմաստուն պահի իրեն։ Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք ավարտել գործը, իսկ դրա համար, հնարավոր է, պահանջվի մեկ շաբաթից պակաս ժամանակ»,- պնդել է ԱՄՆ առաջնորդը՝ Ալլենթաունի (Փենսիլվանիա նահանգ) մերձակայքում տնտեսության հարցերով ելույթի ժամանակ։
«Կարծում եմ՝ նրանք կանեն այն, ինչ հարկն է։ Քանի որ մենք ցանկանում ենք հասնել դրան»,- ասել է Թրամփը։
Հիշեցնենք, որ Վաշինգտոնն ու Թեհրանը ավելի վաղ ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում