ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը
Կարդացեք նաև
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանն Աբու Դաբիում կայացած հանդիպմանը քննարկել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև կնքված համաձայնագրերը, ինչպես նաև Հորմուզի նեղուցում ազատ նավարկության ապահովումը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասվում է Պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Պիգոտի գրավոր հայտարարության մեջ։
«Նրանք քննարկել են նախագահ (ԱՄՆ Դոնալդ) Թրամփի Իրանի հետ փոխըմբռնման հուշագիրը, Հորմուզի նեղուցով ազատ նավարկություն ապահովելու ուղղությամբ ջանքերը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության կարևորությունը», – նշվում է փաստաթղթում:
Հունիսի կեսերին ամերիկյան և իրանական կողմերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում: Հունիսի 21-ին Բյուրգենշտոկում տեղի են ունեցել ԱՄՆ-Իրան բանակցություններ՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ՝ հուշագիրը կյանքի կոչելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում