Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել այս անօրինական գործընթացները շարունակվելու են․ Տիգրան Աբրահամյան
24/06/2026 20:08
Կարդացեք նաև
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Իշխանությունը, ընդդիմության հնարավոր համախմբումը վիժեցնելու, քաղաքական ակտիվությունը նվազեցնելու և ուժի ցուցադրությունն ընդգծելու նպատակով, քաղաքական դաշտում անընդհատ ապօրինի միջամտությունների է դիմելու։
Այսօր կալանավորեցին Ավետիք Չալաբյանին, մեկ օր առաջ խուզարկում էին Իշխան Սաղաթելյանի տունը, դրանից առաջ էլ նրանց ճանապարհին Դավիթ Ղազինյանն էր, և այլն։
Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, որպես կազմակերպված միավոր չի գործել և ռեժիմի համար առարկայական խնդիրներ չի առաջացրել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում