16.1 C
Yerevan

«Հրապարակ». Եթե Փաշինյանը միանալու ուներ, թող միանար, նույն բանը մենք ենք ասում, ինչի՞ չեկավ միանար. ԲՀԿ-ական պատգամավոր

Նմանատիպ

Ռուսաստանը հայտնել է «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի պայթեցման մասին

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝  հունիսի...

Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Կանադայի վարչապետի հետ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո...

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը նոր կենտրոններ կբացի

ԵՄ առաքելությունը նոր կենտրոններ կբացի Ջերմուկում, Իջևանում և Եղեգնաձորում։ Այս...

«Հրապարակ» թերթը գրել է. «Այսօր Կանյաչնիում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը կհավաքի կուսակիցներին՝ լսելու Համաժողովրդական շարժման վերաբերյալ կատարված աշխատանքների Հաշվետվությունը, և, ամենայն հավանականությամբ, կքննարկեն նաև ապագա անելիքների հետ կապված հարցեր: Նախնական տվյալներով, նիստը նշանակված է ժամը 14-ին: Հիշեցնենք, որ դեռ նոյեմբերի 6-ին ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ էր հրավիրել և Համաժողովրդական շարժման պլան մշակել ու կուսակիցներին հորդորել 2 շաբաթ անց զեկուցել արած-չարածի մասին:

Թեմայի շուրջ «Հրապարակ»-ը զրուցել է ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի հետ:

– Երկու շաբաթն արդեն լրացել է, այս շաբաթների ընթացքում ի՞նչ է պարզվել տեղերում, ի՞նչ եք պատրաստվում զեկուցել իրավիճակի մասին:

– Իսկ ո՞վ ասաց, որ երկու շաբաթ ժամանակ ունեինք, գործընթացը շարունակվում է: …Ճիշտն ասած՝ ես տեղյակ չեմ այդ ժամկետի մասին, հավանաբար, պատասխանատուները զբաղվում են և արդեն իսկ ներկայացրել են: Ես ընդամենը որպես պատգամավոր հանդիպումներ եմ ունենում մարդկանց հետ, աջակցում եմ:

– Իսկ Ձեր շարժման նկատմամբ ինչպիսի՞ տրամադրվածություն կա:

– Քաղաքացիների եթե չասեմ 90, ապա 80 տոկոսը դեմ է այս իշխանություններին, հոգնել է այս կարգավիճակից, փոփոխություն են ուզում:

-Իսկ եռյակի ներկայիս որդեգրած՝ հանրահավաքներ չանելու մարտավարությանը համաձա՞յն են:

– Եթե բացատրական աշխատանքներ տանում ենք, միանշանակ համաձայնում են մեր բռնած կուրսին, քանի որ հանրահավաքներ անելու իմաստը չկա, դրանով բան չէր փոխվում, ամեն անգամ մարդիկ գնան-գան, կհոգնեն և կհիասթափվեն, ավելի ճիշտ չէ՞ մեկ անգամ արվի, ազգովի արվի, ու վերջացնենք:

– ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Սերժ Սարգսյանի իմպիչմենթի նախաձեռնությամբ հանդես գալ, միանալո՞ւ եք այդ նախաձեռնությանը:

– Ճիշտն ասած՝ Փաշինյանի հետ ես անձնական որևիցե բան չունեմ, բայց իմ մոտ հարցեր են ծագում, ասենք, Փաշինյանն էսօր ոնց որ առանձին մի անհատ… եթե եռյակին ինքը միանալու ուներ, թող միանար, նույն բանը մենք ենք ասում, ինչն էսօր ինքն է ասում, ինչի՞ չեկավ միանար, ես չեմ իմանում դրա տակ ինչ կա:

 

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ռուսաստանը հայտնել է «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի պայթեցման մասին

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝  հունիսի...

Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Կանադայի վարչապետի հետ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո...

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը նոր կենտրոններ կբացի

ԵՄ առաքելությունը նոր կենտրոններ կբացի Ջերմուկում, Իջևանում և Եղեգնաձորում։ Այս...