Արևմուտքում կարծում են՝ միջուկային զսպման մասին Պեսկովի խոսքերը նախազգուշացում էին

Արևմուտքում կարծում են՝ միջուկային զսպման մասին Պեսկովի խոսքերը նախազգուշացում էին

«Գլոբալ պատերազմի» սպառնալիքի պայմաններում միջուկային զսպման մասին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունը նախազգուշացում է ամբողջ աշխարհին։ Այս մասին գրել է Daily Express-ը։

«Մոսկվան խիստ նախազգուշացում է հղել աշխարհին միջուկային զենքի վերաբերյալ՝ «գլոբալ պատերազմի» մտավախության ֆոնին», – նշվում է հոդվածում։

Թերթը պնդում է, որ ռուսական կողմից նման հայտարարությունները չպետք է անտեսվեն։ Թերթը նաև հիշեցրել է Կրեմլի խոսնակի խոսքերը, որ նույնիսկ զսպման միջոցառումները չեն կարող կանխել տարածաշրջանային հակամարտությունների բռնկումը, որոնք ներկայումս միայն սրվում են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում