27.1 C
Yerevan

Հանրապետությունում կան փակ և մերկասառույցով պատված ճանապարհներ

Նմանատիպ

Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել World Challenge Cup մրցաշարում

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ...

Աշխարհի 10 «ամենազորեղ» անձնագրերը

Ունենալ անձնագիր, որը կարող է ձեզ տանել աշխարհի գրեթե...

Առաջին հանրապետություն՝ փառահեղ ծնունդով, բայց  ծանր ու կարճ կյանքով

Սարդարապատ, Բաշ-Ապարան և Ղարաքիլիսա. այս հերոսամարտերը Առաջին հանրապետության հիմքը...

ՀՀ տարածքում նոյեմբերի 28-ի ժամը 08.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը ԼՂՀ հատվածում: Արարատի մարզի Արարատ և Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում նկատվում է մառախուղ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, անձրև է տեղում Տավուշի մարզի Նոյեմբերյան, Բերդ, Իջևան քաղաքներում, ձյուն է տեղում Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ, Սևան, Մարտունի, Վարդենիս, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր քաղաքներում, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան գյուղում: Նշված վայրերում, որտեղ ձյուն է տեղում, ինչպես նաև Արագածոտնի մարզի Թալին քաղաքում տեղ-տեղ առկա է նաև մերկասառույց:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 15 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

spot_imgspot_img