21.1 C
Yerevan

Կասիլյաս. Անչելոտին արժանի է այս հաջողություններին

Նմանատիպ

Կարեն Խաչանովը «Ռոլան Գարոս»-ի 3-րդ շրջանում է

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Ֆրանսիայի...

Սևիլիան` Եվրոպա լիգայի 7-ակի հաղթող

Բուդապեշտի Պուշկաշ Արենա մարզադաշտում (Հունգարիա) երեկ կայացավ Եվրոպա լիգայի...

Բենզեման առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման դիտարկում է Սաուդյան Արաբիայի...

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը գովաբանել է թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին` ընդգծելով, որ այժմյան հաջողություններն իտալացի մասնագետի աշխատանքի արդյունք են: Բացի այդ, Կասիլյասը ցավով է վերհիշել Աշխարհի առաջնությունը, որտեղ Իսպանիայի հավաքականը չկարողացավ հաղթահարել անգամ խմբային փուլի արգելքը:

«Թիմը հիանալի աշխատանք է կատարում, և հաջողություններն այդ աշխատանքի արդյունքն են: Անչելոտին արժանի է այս հաջողություններին: Բոլորս ցանկանում ենք միշտ հաղթել: Ակումբային մակարդակով մեծ հաջողությունների հասանք` 10-րդ անգամ նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը, միայն ցավալի է, որ Աշխարհի առաջնության ժամանակ Իսպանիայի հավաքականը չկարողացավ ուրախացնել»,-Կասիլյասի խոսքը մեջբերված է «Marca»-ից:

Հիշեցնենք, որ Կարլո Անչելոտին գլխավորել է «Ռեալը» 2013 թվականին: Նրա գլխավորությամբ առաջին մրցաշրջանում մադրիդյան թիմը հաղթել է Իսպանիայի գավաթի խաղարկությունում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի առաջնությունում զբաղեցրել է երրորդ տեղը: Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալը» գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը` 12 տուրից հետո ունենալով 30 միավոր, իսկ Չեմպիոնների լիգայում արդեն ապահովել է տեղը 1/8 եզրափակչում` հաղթելով խմբային փուլի 5 խաղերում:

spot_imgspot_img