16.1 C
Yerevan

Ալիևի դեմ հերթական բողոքն այս անգամ Չեխիայում է

Նմանատիպ

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Փաշինյանը Թուրքիայում կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի...

Պրահայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց Ադրբեջանում իրավապաշտպանների ձերբակալությունների դեմ բողոքի ակցիա է անցկացվել:

Ակցիան կազմակերպել է չեխական NESEHNUTI կազմակերպությունը: Մասնակիցները ձեռքներին բռնել են Ադրբեջանում ձերբակալված իրավապաշտպանների լուսանկարները և ջահեր, ինչպես նաև պարզել «Անազատությունն Ադրբեջանում այրում է մեզ» բովանդակությամբ պաստառ:

Ակցիայի մասնակիցները Ադրբեջանի իշխանություններից պահանջել են անհապաղ ազատ արձակել երկրում կալանավորված մոտ 100 իրավապաշտպաններին: «Մենք այրում ենք ադրբեջանական նավթը, բայց այդ երկրում անազատություններն այրում են մեզ», -հայտարարել է ակցիայի մասնակից Պետեր Տկաչը:

NESHNUTI-ին նաև Ադրբեջանի նախագահին ուղղված ստորագրահավաք է անցկացրել, որով նրան կոչ է արել ազատ արձակել իրավապաշտպաններ Ռասուլ Ջաֆարովին և Ինթիգամ Ալիևին: Նրանք նաև կոչ են արել Եվրախորհրդարանի պատգամնավորներին` պաշտպանել Ադրբեջանում ձերբակալված իրավապաշտպաններին ազատ արձակելու իրենց պահանջը:

Միջազգային կազմակերպությունների տվյալներով` Ադրբեջանում ներկայում 98 իրավապաշտպաններ կան ձերբակալված:

Հիշեցնենք, որ երեկ ի նշան ադրբեջանցի քաղբանտարկյալների նկատմամբ համերաշխության` Կիևում մարդու իրավունքների հարցերով զբաղվող նորվեգական «Մարդու իրավունքների տուն» հիմնադրամը բողոքի ակցիա է կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան դիմաց:

Ավելի վաղ նույն հիմնադրամը նմանօրինակ բողոքի ակցիա էր կազմակերպել նաև ուկրաինական Չերնիգով քաղաքում:

«Մարդու իրավունքների տուն» նորվեգական հիմնադրամը 2009 թվականին բացվել էր նաև Բաքվում, սակայն երկու տարի անց իշխանությունները փակել էին գրասենյակը և չեղյալ էին համարել նրա գործունեությունը:

spot_imgspot_img