Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Կարդացեք նաև
Հորմուզի նեղուցում կան տասնյակ ականներ, և ականազերծման աշխատանքների համար կպահանջվի մոտավորապես երկու ամիս: Այս մասին հայտարարել է Իտալիայի պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի Միացյալ օպերատիվ հրամանատարության ղեկավար Ջովաննի Մարիա Յանուչին խորհրդարանի վերին և ստորին պալատների պրոֆիլային հանձնաժողովների համատեղ նիստում:
«Ըստ գնահատումների՝ Հորմուզի նեղուցում կան տասնյակ ականներ, որոնց ականազերծման համար կպահանջվի մոտավորապես երկու ամիս», – մեջբերել է նրա խոսքը ANSA գործակալությունը:
Յանուչին նշել է, որ օգտագործված նոր սերնդի ականների տեսակը պահանջում է հատուկ սարքավորումներ և պատրաստվածություն, որոնք ունեն ոչ բոլոր երկրները:
«Հորմուզի նեղուցում ականազերծման բազմազգ առաքելության հեռանկարը թույլ կտա մասնակցության ներգրավել ոչ եվրոպական և տարածաշրջանային խաղացողների», – հավելել է նա: