18.1 C
Yerevan

«Երբ մենք երիտասարդ էինք». Մարզիչներն` իրենց ֆուտբոլային կարիերայի արևածագին

Նմանատիպ

Սաուդյան ակումբը Մեսսիին աստղաբաշխական գումար է առաջարկել

Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլյալ» ակումբը Լիոնել Մեսսիին անհավանական շահավետ պայմանագիր...

«Բարսելոնան» կերկարաձգի պայմանագիրը Չավիի հետ

«Բարսելոնան» կերկարաձգի պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Չավիի հետ։ Կողմերի...

Կմասնակցի՞ արդյոք Հենրիխ Մխիթարյանը ՉԼ-ի եզրափակիչին․ Gazzetta dello Sport

Իտալիայի նորընծա գավաթակիր Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ...

Երկրպագուները պատրաստ են «ձեռքերի վրա տանել» մարզիչներին այն հաջողությունների համար, որոնց սիրելի թիմերը հասնում են նրանց ղեկավարությամբ: Ակումբների ղեկավարները պատրաստ են հաջողության հասած մարզիչներին նոր պայմանագրեր առաջարկել` աշխատավարձի մեջ ավելի շատ զրոներ ավելացնելով: Սակայն նրանց ֆուտբոլային երիտասարդությունը (եթե ունեցել են) սովորաբար կադրից դուրս է մնում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ժամանակի ամենավառ մարզիչների հետևում թողած ֆուտբոլային կարիերայի տարիները:

Արսեն Վենգեր. 131 խաղ, 27 գոլ

Ֆուտբոլ սկսել է խաղալ կենտրոնական պաշտպանի դիրքում «Մյուտցիգ» սիրողական ակումբում: Պրոֆեսիոնալ առաջին պայմանագիր կնքել է 24 տարեկանում 2-րդ դիվիզիոնի ակումբներից մեկի` «Մյուլզի» հետ: Հետո կարիերան շարունակել է 3-րդ դիվիզիոնի «Պյերրո Վոբան» ստրասբուրգյան ակումբում: Բարձր մակարդակում հանդես է եկել «Ստրասբուր» ակումբում` 3 մրցաշրջանում 12 գնդակ խփելով: 1978-1978թթ. մրցաշրջանում նվաճել է Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը:

 

Անատոլի Բիշովեց. 178 խաղ, 64 գնդակ

Ֆուտբոլիստի իր ամբողջ կարիերան Կիևի «Դինամո» ակումբում է անցկացրել: Դաշտում աչքի է ընկել անհատական որակների շնորհիվ` բարձրակարգ տեխնիկա, խաբուսիկ հնարքներ: Սովետական Միության առաջնությունում 139 խաղի է մասնակցել և 49 գոլի հեղինակ դարձել: 1966-1968, 1971 թվականներին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն: 6 անգամ հայտնվել է լավագույն 33 խաղացողների թվում: 1968 թվականին հավաքականի կազմում չորրորդն էր Եվրոպայի առաջնությունում, իսկ 1970-ի Մունդիալում թիմի լավագույն ռմբարկուն էր: Ցավոք, 27 տարեկանում Բիշովիչը ավարտեց կարիերան: Պատճառը 23 տարեկանում ստացած ծնկի վնասվածքի հետևանքներն էին:

Լուչանո Սպալետտի, 229 խաղ, 13 գնդակ

Լուչանոն կիսապաշտպանությունում և հարձակման գծում էր խաղում: «Ֆիորենտինայում» անհույսի պիտակը ստանալուց հետո տեղափոխվեց «Կաստելֆորենտինոյի» երիտասարդական թիմ: Սպալետտիի` որպես ֆուտբոլիստի ամբողջ կարիերան քիչ հայտնի ակումբներում է անցել` «Էնտելլա», «Սպեցիա», «Վիարեջիո», «Էմպոլի»: Պետ է նշել, որ «Սպեցիայի» համար նա իսկական կուռք դարձավ: Երկրպագուները «Սպալետտի` գլխավոր աստղ» գրությամբ բաներներ էին ներկայացնում խաղերի ժամանակ:

Հարրի Ռեդնապ, 276 խաղ, 12 գնդակ

Այս կիսապաշտպանն իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Տոտենհեմի» երիտասարդական թիմում: Նա այնտեղ խաղացել է մինչև 15 տարեկան դառնալն ու հետո տեղափոխվել «Վեսթ Հեմ Յունայթեդ», որի կազմում էլ 149 խաղի է մասնակցել: Հետո նրան սպասում էին «Բորնմուտը» (101 խաղ), «Բրենտֆորդը» (1 խաղ) և «Սիեթլ Սաունդերսը» (24 խաղ): Կարիերան Ռեդնապն ավարտում է` վերադառնալով «Բորնմուտ» և ևս մեկ խաղ այնտեղ անցկացնելով:

Ունաի Էմերի, 281 խաղ, 13 գնդակ

Էմերին «Ռեալ Սոսյեդադի» սան է: Խաղացել է ձախ կիսապաշտպանի դիրքում: Էմերին ընդամենը 5 հանդիպում է անցկացրել բարձրագույն լիգայում (1 գնդակ «Ալբասետեի» կազմում): Կարիերայի ընթացքում նա հիմնականում 2-րդ լիգայում է հանդես եկել: Նա այն մարզիչներից է, ով ևս կարիերան ավարտել է ծանր վնասվածքի պատճառով: 2004-ին նա ծնկի վնասվածք է ստացել: «Լորկիի» ղեկավար Կիկե Յագուեն նրան առաջարկեց սկսել մարզչական կարիերան հենց իրենց թիմից:

 

Չեզարե Պրանդելի, 293 խաղ, 8 գոլ

1974-ին Պրանդելին սկսել է խաղալ Կրեմոնեզեի» կազմում: 4 տարի անց նա տեղափոխվել «Ատալանտա», որտեղ 4 մրցաշրջան է անցկացրել, ապա պայմանագիր է կնքել «Յուվենտուսի» հետ: Թուրինյան ակումբում 6 մրցաշրջանի ընթացքում 3 անգամ նվաճել է Իտալիայի  չեմպիոնի տիտղոսը: 1985-1990 թվականներին խաղացել է կրկին «Ատալանտայում» ու ավարտել է կարիերան: Ա Սերիայում Պրանդելին 197 խաղ է անցկացրել:

Գուս Հիդդիկ. 317 խաղ, 16 գնդակ

Հիդդիկը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դարձավ` «Դե Գրաֆսհապի» հետ պայմանագիր կնքելով: Այդ ակումբում նա անցկացրեց իր կարիերայի մեծ մասը: «ՊՍՎ»-ի կազմում ևս իրեն փորձեց, բայց հիմնական կազմում տեղ ունենալու պայքարը չհաղթեց ու վերադարձավ «Դե Գրաֆսհապ»: Նա խաղացել է նաև հյուսիսամերիկյան «Վաշինգթոն Դիպլոմատս» և «Սան-Խոսե Էրտկվեյս» ակումբներում: 3 տարի էլ «ՆԷԿ»-ում խաղալուց հետո կրկին վերադարձել է «Դե Գրաֆսհապի» կազմ ու այնտեղ էլ ավարտել կարիերան: Նրան և Ռոման Աբրամովիչին ծանոթացրել է «Դե Գրաֆսհապի» այդ ժամանակվա մարզիչ Պիտ դե Վիսսերը:

Ալեքս ֆերգյուսոն. 317 խաղ, 167 գնդակ

Շոտլանդացին առաջին քայլերն արել է «Քուինզ Պարկում»` հարձակվողի դիրքում: Դրան հաջորդել է «Սենթ Ջոնսոնը», որտեղից ստիպված է եղել հեռանալ ու սկսել է անգամ մտածել Կանադա գաղթելու մասին, բայց հայտնվել է «Ռեյնջերսում»: Այստեղ նա 31 գնդակով դարձավ առաջնության լավագույն ռմբարկուն: Ալեքս Ֆերգյուսոնն այնքան է հիասթափվել Շոտլանդիայի գավաթի խաղարկության  եզրափակչում «Սելթիկից» կրած պարտության պատճառով, որ հրաժարվել է վերցնել արծաթե մեդալը: Ֆերգյուսոնի վերջին ակումբները եղել են «Ֆալկիրկը» և «Էյր Յունայաթեդը»:

 Լուի վան Գալ. 333 խաղ, 34 գնդակ

«Այաքս» և միայն «Այաքս»: Ուրիշ էլ ինչով կարող էր վարակվել Ամստերդմում ծնված ֆուտբոլիստը: Սակայն Լուի վան Գալին «Այաքսի» հիմնական կազմում ընդգրկվել չհաջողվեց, և նա 1973-ին նա պայմանագիր կնքեց «Անտվերպենի» հետ: Այստեղ ևս նա չկարողացավ ընդգրկվել հիմնական կազմում ու խաղալ Կրույֆի հետ: «Հոլանդիայում երկու հարձակվող կա` ես ու Կրուիֆը»,-աղաղակում էր նա: «Անտվերպենում» նա ընդամենը 43 խաղ անցկացրեց: Հետո վերադարձավ հայրենիք ու խաղաց «Տելստարում», «Սպարտայում» և «ԱԶ Ալկմարում»: 

Մարկո վան Բաստեն. 342 խաղ, 244 գնդակ

Նա առհասարակ կարող էր ֆուտբոլիստ չդառնալ: 14 տարեկանում բժիշկն արգելել է նրան ֆուտբոլ խաղալ, սակայն տղայի հայրը հստակ հայտարարել է. «Մոռացիր բժշկի ասածների մասին»: Վան Բաստենն աչքի է ընկել «Այաքի» և հավաքականի կազմում փայլուն խաղով: 3 անգամ ստացել է «Տարվա ֆուտբոլիստ» տիտղոսը Եվրոպայում և 1992-ին նույն կոչմանն արժանացել է համաշխարհային մակարդակով: «Միլանի» կազմում հանդես գալու շնորհիվ նա նվաճել է նաև «Ոսկե գնդակը»: Ցավոք, առողջական բավականին լուրջ խնդիրների պատճառներով նա վաղաժամ դադարեցրեց ֆուտբոլիստի կարիերան: «Երբեք Վան Բաստենից ավելի էլեգանտ ֆուտբոլիստի չեմ տեսել: Գոլային մեքենան փչացավ այն ժամանակ, երբ կարող էր լավագույնը դառնալ աշխարհում…»,-ասել է Դիեգո Մարադոնան:

Մարչելլո Լիպպի. 356 խաղ, 8 գնդակ

Լիպպին կարիերան սկսել է 1969 թվականին` «Սամպդորիայում»: Այդ տարի որևէ խաղ ակումբի կազմում չանցկացնելով` նա տեղափոխվել է «Սավոն» ու այնտեղ անցկացրել է 1 մրցաշրջան: Դրանից հետո վերադարձել է «Սամպդորիա» ու 10 մրցաշրջան անցկացրել: Նա 2 խաղ անց է կցրել Իտալիայի երիտասարդական հավաքականում: Կարիերան Լիպպին ավարտել է 1982-ին, «Պիստոյեզե» ակումբում, որի կազմում մասնակցել է 59 խաղի և դարձել 1 գոլի հեղինակ:

Ռոբերտո Դի Մատտեո. 357 խաղ, 33 գնդակ

Դի Մատեոն կարիերան սկսել է «Շաֆհաուզենում», պաշտպանի դիրքում, հետո տեղափոխվել է «Ցյուրիխ»: 1992-ին նրա տրանսֆերը գնել է «Արաուն», իսկ մեկ տարի անց Ռոբերտոն տեղափոխվել է «Լացիո», բայց վնասվածքը, որը նա ստացել էր «Ջենոայի» հետ խաղում, խանգարեց շարունակել մրցաշրջանը: Արդյունքում նա հայտնվեց «Չելսիում»: 2000-01թթ. Դի Մատտեոն ոտքի եռակի կոտրվածք ստացավ ու 31 տարեկանում կարիերան ավարտելու որոշում կայացրեց: Նա ընդգրկվել է Լոնդոնի ակումբի պատմության խորհրդանշական հավաքականում:

Կարլո Անչելոտտի. 367 խաղ, 36 գնդակ

Կիսապաշտպանի դիրքում հանդես եկող Կարլո Անչելոտին պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1976 թվականին, «Պարմայում»: 1979-ին տեղափոխվել է «Ռոմա»: Այստեղ նա 4 անգամ նվաճել է Իտալիայի գավաթը և մեկ անգամ էլ դարձել Իտալիայի առաջնության չեմպիոն: 1987-1992 թվականներին հանդես է եկել «Միլանում»: Այստեղ երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում: Անչելոտին 26 հանդիպում է անցկացրել Իտալիայի հավաքականի կազմում, մասնակցել Աշխարհի 1990 թվականի առաջնությանն ու նվաճել բրոնզե մեդալ: Բրոնզե մեդալ է նվաճել նաև Եվրոպայի 1988 թվականի առաջնությունում: 

Լուիս Արագոնես. 375 խաղ, 163 գնդակ

Առաջինը «Խետաֆեում» նկատեցին երիտասարդ ֆուտբոլիստին: Հենց այդ ակումբից էլ նա սկսեց պրոֆեսիոնալ կարիերան, հետո նրան հրավիրեցին «Ռեալ», սակայն Մադրիդի ակումբում նա չկարողացավ գոնե մեկ անգամ խաղալ հիմնական կազմում և վարձավճարի դիմաց տեղափոխվեց «Ռեկրեատիվո», հետո «Էրկուլես» ու նորից Մադրիդ վերադառնալով` գնաց «Պլյուս Ուլտրա»: Լա լիգայում առաջին անգամ խաղացել է «Ռեալ Օվյեդոյի» կազմում, հետո տեղափոխվել է «Ռեալ Բետիս»: 1964-ին տեղափոխվել է «Ատլետիկո» ու ակումբի պատմության մեջ մտել որպես ամենասուր գրոհների կազմակերպիչ: Նա նաև ճանաչվել է ստանդարտների լավագույն իրացնող և ստացել «Zapatos» (խաղակոշիկ) մրցանակը:

Յուպ Հայնկես. 394 խաղ, 243 գնդակ

Հայնկեսը հանդես է եկել Մյոնխենգլադբախի «Բորուսսիայում» և «Հանովեր 96»-ում: Նա արագ և վարպետությամբ հարուստ ֆուտբոլիստ էր: Այն ժամանակահատվածը, երբ Հայնկեսը «Հանովերից» վերադարձավ «Բորուսսիա»,  կոչվեց «ոսկե տասնամյակ»: «Բորուսսիայի» կազմում Հայնկեսը 4 անգամ հաղթել է Գերմանիայի առաջնությունում, հաղթանակ տարել ՈւԵՖԱ-ի և Գերմանիայի գավաթների խաղարկություններում, 2 անգամ դարձել է Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու: Գերմանական ընտրանու կազմում 39 խաղ է անցկացրել ու 14 գոլի հեղինակ դարձել: 

Խոսեպ Գվարդիոլա. 516 խաղ, 50 գնդակ

Կարիերայի մեծ մասը նա անց է կացրել «Բարսելոնայում»: Կրույֆի ղեկավարած թիմի հետ Պեպը բազմաթիվ տիտղոսների է արժանացել: «Բարսայից» Գվարդիոլան տեղափոխվել է իտալական «Բրեշիա», «Ռոմա»: Ավելի ուշ խաղացել է նաև Քաթարում և Մեքսիկայում: 

Դիդյե Դեշամ. 523 խաղ, 23 գնդակ

Ֆրանսիայի հավաքականի ապագա մարզիչը թիմին տարավ դեպի Մունդիալ 1998-ի և Եվրո 2000-ի հաղթանակները: «Մարսելի» կազմում Ֆրանսիայի չեմպիոնի 2 տիտղոսներից հետո նրա ձեռքերում հայտնվեց Չեմպիոնների լիգայի գավաթը: Նախկինում ֆրանսիական որևէ թիմի չէր հաջողվել հաղթել Չեմպիոնների լիգայում: Դեշամն ամենաերիտասարդ ավագն էր, ով կարողացավ բարձրացնել տիտղոսը գլխավերևում: Հետագայում նա խաղաց «Յուվենտուսում», «Չելսիում», «Վալենսիայում»: 

Դիկ Ադվոկատ, 543 խաղ, 28 գնդակ

Հանդես է եկել հոլանդական «Դեն Հագ», «Ռոդա», «ՎՎՎ Վենլո», «Սպարտա», «Բերհեմ սպորտ», «Ուտրեխտ» ակումբներում: «Ռոդայի» կազմում մասնակցել է ԱՄՆ-ում ֆուտբոլի զարգացմանն ուղված խաղերին և մեկ մրցաշրջան անցկացրել «Չիկագո Սթինգում»: Goal.com-ը նրան անվանել է «Ռոդայի» ամենահայտնի ֆուտբոլիստը:

Ռոբերտո Մանչինի. 607 խաղ, 169 գնդակ

Նա հանդես է եկել հարձակման դիրքում: Մանչինին սկսել է «Բոլոնիայից»: Իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին տարում 9 գնդակ է խփել: Նրանով հետաքրքրվածների շարքում ամենաակտիվը «Սամպդորիան» էր, սակայն 1997-ին Մանչինին տեղափոխվում է «Լացիո»: Այստեղ նվաճում է առաջնության գավաթը, Եվրոպայի սուպերգավաթը: 2001-ին պայմանագիր է կնքում «Լեսթեր Սիթիի» հետ, սակայն թիմում ընդամենը մեկ ամիս է անցկացնում: 5 խաղ անցկացնելուց հետո ավարտում է կարիերան: Բացարձակ ռեկորդակիր է Իտալիայի գավաթների քանակով (10 տիտղոս. 6-ը որպես ֆուտբոլիստ, 4-ը` մարզիչ):

 

Լորան Բլան. 630 խաղ, 131 գնդակ

Համարվում է աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկը: Կարիերան սկսել է «Մոնպոլյեի» կազմում: Խաղացել է նաև «Նապոլիում», «Օսերում» և «Բարսելոնայում»: Ֆրանսիայի հավաքականի կազմում 97 խաղի է մասնակցել, որոնցում 16 գնդակ է խփել: Համարվում է Աշխարհի առաջնությունների պատմության առաջին «ոսկե գոլի» հեղինակը: Նա այդ գնդակը խփել է 1998-ին, Պարագվայի դեմ 1/8 եզրափակիչ խաղում:

 

 

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Սաուդյան ակումբը Մեսսիին աստղաբաշխական գումար է առաջարկել

Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլյալ» ակումբը Լիոնել Մեսսիին անհավանական շահավետ պայմանագիր...

«Բարսելոնան» կերկարաձգի պայմանագիրը Չավիի հետ

«Բարսելոնան» կերկարաձգի պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Չավիի հետ։ Կողմերի...

Կմասնակցի՞ արդյոք Հենրիխ Մխիթարյանը ՉԼ-ի եզրափակիչին․ Gazzetta dello Sport

Իտալիայի նորընծա գավաթակիր Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ...