Պաշտոնական այցով Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գտնվող ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևան Կիպիանիի հետ ստորագրել է 2015-2016 թվականների գործողությունների ծրագիր:
Այն ուղղված Հայաստանի Հան¬րապե¬տության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջև կնքված սպորտի և երի¬տասարդության հարցերի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի դրույթների իրականացմանը:
Ստորագրման արարողությունից հետո նախատեսվում է երկու երկրների նախարարների այցելությունը Սպորտի և ֆիզիկական կրթության համալսարան ու Օլիմպիական ռեզերվի պատրրաստման կենտրոն, որտեղ տեղի կունենա երկու երկրների հետագա համագործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցերի քննարկում: