Քեմերոնը Եվրամիությունից ներգաղթի կրճատման արմատական միջոցներ Է առաջարկել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը խոստացել է սահմանափակել ներգաղթյալների ներհոսքը երկիր, նախեւառաջ Եվրամիության երկրներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հայտարարել է՝ ելույթ ունենալով Կենտրոնական Անգլիայի Ռոչեսթեր քաղաքում:

Քեմերոնը նաեւ հասկանալ է տվել, որ չի բացառում Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը, եթե հանրակցության մյուս պետությունները հրաժարվեն ներգաղթի ոլորտի բարեփոխումից: Պահպանողական վարչապետը հավելել Է, թե մտադիր Է ներգաղթի կրճատման իր ծրագիրն իրագործել, եթե իր կուսակցությունը հաղթանակ տանի հաջորդ տարվա մայիսին կայանալիք ընտրություններում: Ավելի վաղ եւս նա խոստացել Է, որ ընտրություններում հաղթելու դեպքում 2017 թվականին հանրաքվե կանցկացնի ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի գտնվելու հարցի շուրջ:

Իր ելույթում Դեւիդ Քեմերոնն ընդգծել Է, որ ներգաղթն անհրաժեշտ Է բրիտանական տնտեսության զարգացման համար: Սակայն, նրա կարծիքով, կառավարությունը պետք Է հնարավորություն ստանա վերահսկելու այն, որպեսզի թույլ չտրվեն բացասական սոցիալական հետեւանքներ: Դրանց թվում վարչապետը նշել Է սոցիալական ծախսերի աճը եւ առողջապահության համակարգի «գերբեռնումը»: «Մարդիկ հասկանալի պատճառներով անհանգստացած են,-հայտարարել Է Քեմերոնը:-Նրանք չեն ցանկանում սահմանափակել ներգաղթը եւ չեն ցանկանում այն ամբողջովին կանգնեցնել: Նրանք ցանկանում են, որ ներգաղթ ը վերահսկվի»:

«Եթե ես հաջողության հասնեմ, ապա, ինչպես արդեն ասել եմ, արշավ կծավալեմ ի պաշտպանություն վերափոխված Եվրամիությունում Մեծ Բրիտանիայի գտնվելու,-նշել Է Քեմերոնը:-Եթե մեր անհանգստություններին չանսան, եւ մենք չկարողանանք բարելավել ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները, այդժամ, իհարկե, ես ոչիչն չեմ բացառում: Սակայն վստահ եմ, որ բարի կամքի եւ փոխըմբռնման առկայությամբ մենք կարող ենք հաջողության հասնել»,-հավելել Է վարչապետը:

Մեծ Բրիտանիայի վարչահետն առաջարկել Է ծրագիր, որի համաձայն՝ Եվրամիության այլ երկրից Մեծ Բրիտանիա եկած քաղաքացին պարտավոր կլինի վեց ամսվա ընթացքում աշխատանք գտնել, հակառակ դեպքում նա կարտաքսվի: Ըստ այդ ծրագրի՝ աշխատող ներգաղթյալները չեն կարողանա ստանալ սոցիալական արտոնություններ (ազատում հարկերից եւ Էժան պետական կացարան) Մեծ Բրիտանիայում իրենց գտնվելու առաջին չորս տարվա ընթացքում: Եթե ներգաղթյալների երեխաները ապրում են այլ երկրում, նրանց համար Մեծ Բրիտանիայում նպաստներ չեն վճարվի, խոստացել Է Քեմերոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում