ԴԱՀԿ ծառայության պատվիրակությունը Փարիզում հանդիպել է արտասահմանյան գործընկերների հետ

Փարիզում երկօրյա աշխատանքային այցի ընթացքում ՀՀ հարկադիր կատարման ծառայության պատվիրակությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ, առանձին աշխատանքային հանդիպումներ է ունեցել որոշ արտասահմանյան գործընկեր ծառայությունների պատվիրակությունների, մասնավորապես` Հունաստանի դատական կատարողների միության և Սերբիայի դատական կատ? ?րողների ազգային պալատի պատվիրակությունների հետ, որոնց շրջանակում քննարկվել են փոխգործակցության խորացման և հետագա զարգացման հեռանկարները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, Հունաստանի դատական կատարողների միության նախագահ Էֆթիմիոս Պրեկետեսի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում միության նախագահը ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին կրկին շնորհակալություն է հայտնել հոկտեմբերին Ծաղկաձորում անցկացված 2-րդ միջազգային գիտագործնական համաժողովի աշխատանքների պատշաճ կազմակերպման և հյուրընկալության համար: Նա հատկապես կարևորել է այն հանգամանքը, որ Հայաստանում կայացած համաժողովում քննարկված հարցերն իրենց արդիականությամբ և կարևորությամբ էական նշանակություն են ունեցել իրենց համակարգում առկա նույնաբովանդակ խնդիրների վերլուծության և որոշակի եզրահանգումներ կատարելու հարցում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև պետական և մասնավոր համակարգերում հարկադիր կատարման գործընթացի առանձնահատկությունները, երկու համակարգին բնորոշ մարտահրավերները:

Սերբիայի դատական կատարողների ազգային պալատի նախագահ Ալեքսանդրա Տրեսնևի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պարտապանի ակտիվների հայտնաբերման, արգելադրման և բռնագանձմանն առնչվող ներպետական օրենսդրական կարգավորումները, այդ գործընթացում ծագող առանձին խնդիրները և դրանց լուծման հնարավոր մեխանիզմները: Հանդիպման ավարտին Ալեքսանդրա Տրեսնևը ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին հրավիրել է հաջորդ տարի այցելելու Սերբիայի դատական կատարողների ազգային պալատ և տեղում առավել մանրամասն ծանոթանալու համակարգի գործունեության ն ու դրա առանձնահատկություններին, ինչն ընդունվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում