Հորմուզի նեղուցում անհայտ արկի հարվածից վնասվել է նավթատար տանկեր․ UKMTO
07/07/2026 17:57
Կարդացեք նաև
Մեծ Բրիտանիայի Ծովային առևտրային գործողությունների վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցով անցնող տանկերը վնասվել է անհայտ արկի հարվածի հետևանքով։
Մեծ Բրիտանիայի Ծովային առևտրային գործողությունների վարչությունը (UKMTO) հայտնել է Հորմուզի նեղուցում տեղի ունեցած միջադեպի մասին, որի ընթացքում անհայտ արկի հարվածից վնասվել է նավթատար տանկեր։
Նախնական տվյալներով՝ նավը ստացել է կառուցվածքային վնասվածքներ, սակայն անձնակազմի անդամների շրջանում տուժածներ չկան։
UKMTO-ի հաղորդմամբ՝ վառելիքի արտահոսք կամ շրջակա միջավայրին հասցված այլ վնաս չի արձանագրվել։ Միջադեպի հանգամանքները պարզվում են։
Հետևեք մեզ նաև Telegram-ում