«Ժողովուրդ» օրաթերթը գրել է . «ՀՀ պաշտպանության նախարարությունը հերթական անգամ աղմկալի պատմության մեջ է ընկել: Օրերս կալանավորվել է գործարար Աշոտ Սարգսյանը, ով ՊՆ-ի խոշոր մատակարարներից է:
Հայտնի է , որ նա ապահովել է ՊՆ-ի վիդեոկոնֆերանսների սրահների տեխնիկան: Ենթադրվում է, որ տեխնիկան ՊՆ-ի վրա վաճառվել է շուկայականից ավելի բարձր գնով, ինչը սկսել է երեւալ իրականացված գործարքի համար ներկայացված հաշիվ-ապրանքագրերում:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Աշոտ Սարգսյանը մեղադրվում է խարդախությամբ հափշտակություն կատարելու մեջ, քանի որ տեխնիկայի գներն իրականից մի քանի անգամ բարձր է ներկայացրել՝ ՊՆ-ին հասցնելով մի քանի հարյուր հազար ԱՄՆ դոլարի վնաս»:
Այս առնչությամբ Times.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհանիսյանն ասաց. «Մենք այստեղ խնդիր չենք տեսնում, այսինքն՝ մեզ խաբել են և պիտի պատասխան տան օրենքի սահմաններում, բոլոր անբարեխիղճ մատակարարների դեպքում էլ այդպես է»: Ի դեպ, Հովհաննիսյանը նշեց, որ Սարգսյանի անբարեխղճությունն իրենք են հայտնաբերել: