19.1 C
Yerevan

«Առավոտ». Ո՞վ ասաց, որ լինել ընդդիմադիր, պարտադիր նշանակում է պայքարել արտահերթ ընտրությունների համար

Նմանատիպ

Փաշինյանն աշխատանքային այցով Թուրքիայում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Վարչապետին ուղեկցում...

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

«Նիկոլ Փաշինյանի «Իմպիչմենտի մասին նախագիծը» ոչ այնքան նախագիծ է նախագահի պաշտոնանկության մասին, որքան ուղերձ, որի հասցեատերը Եռյակն է: Ինչպես ցանկացած քայլ, որն արվում է ինչ-որ մեկին «ինադու» («այ, հիմա ես կպատռեմ ձեր դեմքը, ցույց կտամ, թե ով է իսկական ընդդիմությունը, բնական լյուստրացիա կանեմ»), այդ քայլը որոշակի հարցեր է առաջացնում: Մասնավորապես, ո՞վ ասաց, որ լինել ընդդիմադիր, պարտադիր նշանակում է պայքարել արտահերթ ընտրությունների համար և եթե հանկարծ պարզվում է, որ դու անհապաղ իշխանափոխություն չես պահանջում, բուրեմն, դու իսկական ընդդիմադիր չես:

Հնարավոր չէ՞ ունենալ ընդդիմադիր հայացքներ, համաձայն չլինել իշխանությունների կողմից տարվող արտաքին, ներքին, առաջին հերթին՝ տնտեսական քաղաքականության հետ և պայքարել, որ քո կուսակցությունը հաղթի հերթական ընտրություններում: Այդ հարցին բացասական պատասխան տվողները սովորաբար բերում են երկու փաստարկ, ա/ երկիրը կործանվում է, բ/ արտահերթ ընտրություններն ավելի արդար են անցնում, քան հերթականները:

Առաջին փաստարկի մասին ես բազմիցս գրել եմ, ինչ մնում է երկրորդին, ապա իսկույն հիշում եմ 1998-ի նախագահական արտահերթ ընտրությունները, որոնք, իմ կարծիքով, ամենաանարդարն էին Երրորդ հանրապետության պատմության մեջ, որովհետև նոստալգիկ հիշողություններով ոգևորված ժողովուրդը անվերապահորեն ընտրել էր Կարեն Դեմիրճյանին»,–գրում է թերթի խմբագիրը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

spot_imgspot_img