Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Սերգեյ Լավրով
11/07/2026 09:31
Կարդացեք նաև
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան այլևս չի վստահի Արևմտյան երկրների՝ Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու ցանկությանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ մեջբերելով Լավրովի հայտարարությունները Մոզամբիկ կատարած այցի ժամանակ։
Լավրովը նշել է, որ ռուսական կողմը գնահատել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը՝ այդ համատեքստում նաև Արևմուտքի գործողությունները։ Նրա խոսքով՝ Արևմուտքը ձևացնում է, թե պատրաստ է բանակցել և դիմում է Ռուսաստանին նկատմամբ բաց ուլտիմատումների։
Հետևեք մեզ նաև Telegram-ում