Սերգեյ Լավրովը պլանավորում է այցելել Իրան
13/07/2026 15:12
Կարդացեք նաև
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պլանավորում է այցելել Իրան։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Իրան ներկայումս պլանավորման փուլում է։ Լրացուցիչ տեղեկատվություն հանրությանը կտրամադրվի ժամանակին», — մամուլի ասուլիսում ասել է արտգործնախարարության խոսնակը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում