Զախարովան Ֆոն դեր Լայենին կոչ է արել այլևս չայցելել Կիև
Կարդացեք նաև
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին խորհուրդ է տվել այլևս չայցելել Կիև։ Այսպես նա մեկնաբանել է հուլիսի 15-ին Ուկրաինա կատարած նրա այցը, որի ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահը ստիպված էր ապաստանել ռմբապաստարանում։
«Արևմուտքի ներկայացուցիչները պետք է հասկանան, որ Կիևում «արձակուրդներն» ավարտվել են, և այլևս այնտեղ գնալու կարիք չկա», — «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում հայտարարել է Զախարովան։
Ըստ Զախարովայի, եվրոպական ավելի ու ավելի շատ երկրներ բացահայտ ընդունում են, որ չեն կարող շարունակել Բրյուսելի՝ Կիևին անվերջ աջակցելու քաղաքականությունը։
Դիվանագետի խոսքով՝ Հարավարևելյան Եվրոպայի հասարակությունը տեսնում է Արևմուտքի ծրագրերի էությունը, որոնք, նրա գնահատմամբ, կարող են հանգեցնել տարածաշրջանում լայնածավալ հակամարտության։
Հետևեք մեզ նաև Telegram-ում