16.1 C
Yerevan

ԼՂՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել հայությանը հեռուստամարաթոնին մասնակցելու համար

Նմանատիպ

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Փաշինյանը Թուրքիայում կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի...

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հրավիրված կառավարության նիստում շնորհակալություն է հայտնել աշխարհասփյուռ հայությանը, որի մասնակցության շնորհիվ նոյեմբերի 27-ին տեղի ունեցած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է ավելի քան 12 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով Karabakh-open-ը, Արցախի վարչապետը երախտագիտություն հայտնելով ոչ միայն գումարային, այլեւ բարոյական աջակցության համար՝ կոչ է արել գործընկերներին եւս պարտավորություն ստանձնել եւ ակտիվ մասնակցություն ունենալ համահայկական դրամահավաքին:

«Հեռուստամարաթոն 2014» արդյունքն ուղղվելու է Վարդենիս- Մարտակերտ ճանապարհի շինարարության շարունակմանը, իրագործվելու են նաեւ առանձին ծրագրեր, կառուցվելու են համայնքային կենտրոններ եւ ուռուցքաբանական հիվանդանոց:

Հայաստանն Արցախին միացնող Վարդենիս-Մարտակերտ այլընտրանքային ճանապարհի ընդհանուր արժեքը 31-32 միլիոն դոլար է, 10 միլիոն դոլար համահայկական ջանքերով արդեն փոխանցվել է ճանապարհի կառուցմանը, մոտ 4 միլիոն դոլարն էլ տրամադրել է ՀՀ կառավարությունը Հայաստանի մասը կառուցելու համար: Ճանապարհն ավարտին հասցնելու համար հարկավոր է շուրջ 17 միլիոն ԱՄՆ դոլար:

Այս պահի դրությամբ` ճանապարհի հայաստանյան մասում (14 կմ) գրեթե ավարտին են հասցվել թե հողային, թե ասֆալտապատման աշխատանքները: Լեռնային Ղարաբաղի մասում հողային աշխատանքները մոտենում են ավարտին

spot_imgspot_img