Ֆրանսիայի առաջնության 15-րդ տուրում «Պարի Սեն Ժերմենը» նվազագույն հաշվով հաղթեց «Նիցային»: «Պարկ դե Պրենս» մարզադաշտում կայացած հանդիպման միակ գոլը 15-րդ րոպեին խփեց Զլատան Իբրահիմովիչը:
Այս հաղթանակից հետո «Պարի Սեն Ժերմենն» ունի 33 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, իսկ «Նիցան» մնաց 18 միավորով դեռևս 11-րդ տեղում:
Ֆրանսիայի առաջնություն, 15-րդ տուր
«Պարի Սեն Ժերմեն»-«Նիցա»` 1:0
Գոլը` Իբրահիմովիչ 15՛