Սպասվում է տաք և ձնառատ ձմեռ

Առաջիկա ձմռան ընթացքում՝ դեկտեմբերին, հունվարին և փետրվարին, օդի ամսական միջին ջերմաստիճանը լինելու է նորմայից բարձր՝ 1-2 աստիճանով: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ, գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը: Նա ընդգծեց, որ տեղումները նշված երեք ամիսներին կլին են նորմայից ավելի:

«Այսինքն՝ այս տարի կունենանք նորմայից ավելի տաք ձմեռ: Ձմռան կլիմայական պայմանները ձևավորվելու են Միջերկրական ծովից ներթափանցող տաք ցիկլոններով, ինչի արդյունքում ձմեռը կլինի ձնառատ: Դեկտեմբերին՝ պայմանավորված արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ` առաջին տասնօրյակում Արարատի, Արմավիրի մարզերում, մայրաքաղաքում, Վայոց Ձորի հովտային գոտիներում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև 8-10 աստիճան: Իսկ ահա երկրորդ տասնօրյակում, պայմանավորված արկտիկական ուժեղ հոսանքների ներթափանցմամբ, ջերմաստիճանի անկ? ?ւմ՝ գիշերը մինչև մինուս 12-15 աստիճան»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Գագիկ Սուրենյանը:

Մայրաքաղաքում ամսվա առաջին տասնօրյակում օդը կտաքանա մինչև պլյուս 8-10 աստիճան, իսկ արդեն ամսվա երկրորդ տասնօրյակում՝ գիշերային ժամերին կդիտվի ջերմաստիճանի անկում մինուս 10-15 աստիճան:

«Ամբողջ ձմռան ընթացքում չէ, որ դիտվելու են բարձր ջերմաստիճաններ, չի բացառվում, որ Արարատյան դաշտում երկու-երեք օր գիշերային ժամերին ջերմաստիճանի անկում դիտվի՝ մինչև մինուս 20»,- տեղեկացրեց Սուրենյանը:

Նրա խոսքով՝ նախորդ տարվա նոյեմբերի հետ համեմա այս տարի ավելի շատ ձյուն կա, և դրա հետևանքով այս տարի կունենանք վարարումներ և ջրի մեծ պաշար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում